կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 09:43
Հասարակություն

Կտրուկ աճել է ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը. «Ժողովուրդ»

Կտրուկ աճել է ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը. «Ժողովուրդ»

«ՀՀ ոստիկանությանը «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել է վերջին 10 տարիներին Հայաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների թվերը։ Ստորև ներկայացնում ենք աղուսյակ, որում բերված Է, թե որ թվականին քանի մարդ է ՀՀ քաղաքացիություն ընդունել։
2005թ.                 223
2006թ.                 290
2007թ                 216
2008թ.                 1554
2009թ                 4323
2010թ                 9588
2011թ.                 14992
2012թ.                 14866
2013թ.                21142
2014թ.                 13252
2015թ.                 7540      (հոկտեմբերի դրությամբ)

Ստացվում է, որ տասը տարիների ընթացքում 87 հազար 986 մարդ որոնք մինչ այդ այլ երկրի քաղաքացի են եղել, ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Իսկ այն, որ 2011թ.–ից ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը կտրուկ աճել է, թերևս պայմանավորված է սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխվելու փաստով։ Ինչպես հայտնի է՝ Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմից հետո հազարավոր սրրիահայեր (որպես երկրորդ քաղաքացիություն) դարձել են ՀՀ քաղաքացի և բնակության համար տեղափոխվել Հայաստան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։