Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի. ԱԺ նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Մենք առաջարկում ենք կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ՝ նվազագույն կենսաթոշակ, որից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել։ Այս նախաձեռնությամբ իսպառ կբացառվի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության գիծը», - նախագիծը ներկայացնելիսասաց նա` հավելելով. «Այս ծրագրի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան 800 մլն դրամով։ Օրենքի ընդունումից հետո կկատարվի վերահաշվարկ, դրան կտրվի հետադարձ ուժ և կհաշվարկվի ու կվճարվի նաև 2019 թվականի առաջին մի քանի ամիսների գումարը»:
ԲՀԿ պատգամավորներից Սերգեյ Բագրատյանն անմիջապես հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։ Նա հարցրեց` եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ պետք է այդպես լինի։
Սմբատ Սաիյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դա լուրջ խնդիր է։
«Պարո՛ն Սաիյան, Ձեր գտնելը կարևոր չէ։ Կարևորը՝ հանրությունը գտնում է, որ ընդհանրապես չաշխատածը և 10 տարի աշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են»,- շեշտեց պատգամավորը: