|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դինամո ՄՀԿ-ում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Բոլոր քաշային կարգերում հայտնի են չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները: 49 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Էրիկ Թոխյանը: 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Արթուր Բազեյանը: 60 և 64 կգ քաշային կարգերում ուժեղ գտնվեցին Արման Անտոնյանն ու Բենիկ Նիկողոսյանը: 69 կգ քաշային կարգում հավասարը չուներ Տոնի Գալստյանը: 75-ում հաղթեց Տիգրան Բաղդասարյանը, 81-ում Արթուր Հովակիմյանը, իսկ 91 և գերծանր քաշային կարգերում չեմպոնի կոչումը նվաճեցին Մանուկ Խաչատրյանն ու Արման Մնացականյանը: