կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 17:08
Սպորտ

Ավարտվել է երիտասարդների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է երիտասարդների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող երիտասարդների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ընդհանուր թվով 145 մարզիկներ՝ Երևանից, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Արցախից:


Ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի` 49 կգ քաշային կարգում հանրապետության չեմպիոն է դարձել Անուշավան Հարությունյանը, 52 կգ  քաշային կարգում՝ Էրիկ Պետրոսյանը, 56 կգ քաշային կարգում՝ Սամվել Մելիքյանը, 60 կգ քաշային կարգում՝ Շավարշ Սողոյանը, 64 կգ քաշային կարգում՝ Մելքոն Մելքոնյանը, 69 կգ քաշային կարգում՝ Գոռ Ջեվելիկյանը, 75 կգ քաշային կարգում՝ Նարեկ Մանասյանը, 81կգ քաշային կարգում՝ Հենրիկ Սահակյանը, 91կգ քաշային կարգում՝ Սերյոժա Հակոբյանը և +91 կգ քաշային կարգում՝ Արթուր Սողոյան:


Հանրապետական առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է բռնցքամարտի երիտասարդական հավաքականը, որը Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարից առաջ Աբովյանում կանցկացնի ուսումնամարզական հավաք:


Նշենք, որ երիտասարդների հավաքական թիմը կմասնակցի նաև օգոստոսի 17-25-ը  Հոլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: