Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին այս անգամ մասնակցեց մոտ 200 մարզիկ:
46 կգ քաշային կարգում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արման Գալստյանը առավելության հասավ Ռաֆիկ Սիմոնյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Շահբազյանն ու Էրիկ Թոխյանը:
48 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ժիրայր Սարգսյանը, 2-րդը Սարգիս Վարդանյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Դավիթ և Շավարշ Աբգարյանները:
50 կգ քաշային կարգի եզրափակիչում դինամոյական Վահե Դավոյանը հաղթանակ տոնեց Սլավիկ Փելեշյանի նկատմամբ: 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Արմեն Մաշակարյանն ու Արթուր Բարեյանը:
52 կգ քաշային կարգում հավասարը չուներ Արթուր Բազեյանը: Արծաթե մեդալին արժանացավ Գարե Բարոյանն, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Կարեն Սարգսյանն ու Զալիբեկ Համբարձումյանը:
54 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մալաթիայի մարզադպրոցը ներկայացնող Բորիս Կարապետանը վստահ հաղթանակ տոնեց Հրանտ Սարգսյանի նկատմամբ: 54 կգ քաշային կարգում Տիգրան Սարիբեկյանն ու Դավիթ Քոչարյանը արժանացան բրոնզե մեդալներին:
57 կգ քաշային կարգում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց Արման Անտոնյանը, 2-րդը Ժորժիկ Մարությանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Ներսես Ներսեսյանն ու Արման Հովհաննիսյանը:
60 քաշային կարգի եզրափակիչում արթիկցի Կորյուն Աստոյանը առավելության հասավ Տոնի Գալստյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Վոլոդյա Նիկողոսյանն ու Գոռ Սարգսյանը:
63 կգ քաշային կարգում ուժեագույնը Սիփան Լևոնյանն էր, ով եզրափակիչում հաղթեց Ռաֆայել Սաֆարյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Վասիլ Հայրապետյանն ու Միհրան Մակարյանը:
66 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռոբերտ Պետրոսյան առավելության հասավ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Մկրտչյանն ու Լևոն Մարտիրոսյանը:
70 կգ քաշային կարգում հավասարը չուներ վանաձորցի Տիգրան Բաղդասարյանը: 2-րդը Զավեն Գաստյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Արամ Մանուկյանն ու Գոռ Ներսիսյանը:
75 կգ քաշային կարգի եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Նաիրի Մարգարյանն ու Հարություն Ղազարյանը, դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը: Այս քաշային կարգում Արթուր Հովակիմյանն ու Նորիկ Ծառուկյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
80 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Հրաչ Ավոյանը: 2-րդը Յուրա Պապիկյանն էր, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Սարգիս Քուրքչյանը և Արման Մնացականյանը:
Եվ, վերջապես, գերծանր քաշային կարգ` չեմպիոն հռչակվեց Սուրեն Խուդաբաշյանը, 2-րդը Էդմոն Մեսրոպյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Արսեն Հարությունյանն ու Սահակ Սահակյանը:
Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիս ամսին Լվովում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: