կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 18:27
Սպորտ

Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մարտի 21-ին կայացան եզրափակիչ մենամարտերը:

46 կգ քաշային կարգի պատվո հարթակում գերիշխում էին Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաները: Այստեղ եզրափակիչում Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը առանց մեծ դժվարության հաղթեց գյումրեցի Վաղարշակ Սարգսյանին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացած Արսեն Աբգարյանը և Վահե Դավոյանը նույնպես ներկայացնում էին քոլեջը:

48 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալը ուղևորվեց Օլիմպիական հերթափոխի քոլեջ: Այն իր մարզադպրոցի համար նվաճեց Վահե Բադալյանը, ով առավելության հասավ Արեն Հարությունյանի նկատմամբ: 48 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արթուր Բարեյանն ու Տիգրան Սարիբեկյանը:

50 կգ կարգում հավասարը չուներ պատանիների Եվրոպայի չեմպիոն Մնացական Հարությունյանը: 2-րդը Արա Գրիգորյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Սերգեյ Գետևոնյանը և Ժորա Միրզոյանը:

52 կգ քաշային կարգում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Մնացական Հարությունյանը առավելության հասավ դինամոյական Գարիկ Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Աշոտ Մխիթարյանը և Զոհրաբ Ղազարյանը:

54 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Սարգիս Մարգարյանը, ով պարտության մատնեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Ժորժիկ Մարությանին: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Հովհաննես Մակարյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

57 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Գևորգ Հարությունյանը: 2-րդը Կարեն Մարգարյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արման Սիմոնյանն ու Արման Հարությունյանը:

60 կգ քաշային կարգի եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Շիրակի մարզը ներկայացնող Արման Հարությունյանը և Գեղարքունիքի մարզադպրոցի սան Արման Սիմոնյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լյովա Գրիգորյանն ու Արթուր Սիմոնյանը:

63 կգ քաշային կարգի եզրափակիչում դինամոյական Արտուշ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթանակ տոնեց պատանիների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Արման Խուրշուդյանը և Գոռ Ալեքսանյանը:

66 կգ քաշային կարգում հավասարը չուներ Գուրգեն Մադոյանը: 2-րդը Արաբյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Փայլակ Ղազարյանն ու Դավիթ Թարոյանը:

70 կգ քաշային կարգում դինամոյական Արթուր-Էրիկ Սիմոնյանը առանց մեծ դժվարությամբ հաղթեց Հայկ Հովհաննիսյանին: 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Վահան Վանցյանն ու Ալիկ Վարդանյանը:

75 կգ քաշային կարգում հավասարը չուներ գյումրեցի Վան Մելքումյանը: 2-րդը Գևորգ Զաքարյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Ղազարյանն ու Կարեն Հակոբյանը:

80 կգ քաշային կարգում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց Էջմիածնի մարզադպրոցի սան Էդիկ Մաղաքյանը: 2-րդը Ալյոշա Ստամբուլցյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Սարգիս Հովհաննիսյանն ու Էմիլ Հովհաննիսյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ. այստեղ չեմպիոնի կոչման համար պայքարում էին գյումրեցիներ Գուրգեն Հովհաննիսյանը և Լյովա Խաչատրյանը: Երկու գյումրեցիների պայքարում հաջողությունն ուղեկցեց Հովհաննիսյանին: Գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացանՎաչագան Եղշատյանը և Հայկ Վարդումյանը: