| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Վանաձորի, Գյումրու և Բյուրեղավանի սուսերամարտիկները:
Մրցումների երկրորդ և երրորդ օրը մրցել են ճկասուսերակիր տղաներն ու աղջիկները և թրասուսերակիր տղաները:
Ինչպես հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, ճկասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Մայքլ Հովհաննիսյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Արտուշ Գրիգորյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ` Հարություն Տիգրանյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Պարգև Ստեփանյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Հարություն Տիգրանյան) և Հայկ Բարսեղյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան):
Ճկասուսերակիր աղջիկների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Արփինե Աթոյանը («Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Սիլվա Ղազարյանը(«Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան), 3-րդ տեղը կիսել են Սոնա Բարսամյանը («Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) և Յանա Եղոյանցը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սուսաննա Ղազարյան):
Թրասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Արեն Անդրեասյանը (Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արսեն Զուրաբյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Հայկ Բարսեղյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարսիկ Հայրապետյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Արսեն Արազյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Արազյան) և Ռուբեն Սարգսյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Արազյան):