Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ մայիսի 30-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի և Միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները։
Բացելով նիստը՝ ՀՀ պատվիրակության ղեկավար, նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացումը: Արձանագրելով, որ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերը հանդիսանում են այդպիսի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը, նա նշել է, որ դա նաև արտացոլվել է ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հիմքը սահմանող հիմնարար պայմանագրի նախագծում:
ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստում բազմակողմանի քննարկման առարկա է դարձել երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ դատաիրավական բարեփոխումները, իրավական փոխօգնությունը քրեական գործերով, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրերի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, այդ թվում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը և այլ հարցեր։
Ամփոփելով արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի աշխատանքները՝ կողմերը դրական են գնահատել առկա համագործակցության մակարդակը և ընդգծել համատեղ նախագծերի և ապագա գործողությունների կարևորությունը։