Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն այսօր ավարտեց իր առաջին այցը Հայաստանի Հանրապետութուն: 2013թ.-ի սեպտեմբերի 3-6-ը տեղի ունեցած այցի նպատակն էր ապահովել խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին (ԱԿՄ). հայտնում են ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազգային կանխարգելման մեխանիզմը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմն է` համաձայն Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության հոդված 11-ի:
Այցի ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեն հանդիպեց կառավարության, ոչ-կառավարական կազմակերպությունների, ՄԱԿ-ի, ինչպես նաև Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ:
Կանխարգելման ենթակոմիտեի այցի հիմնական նպատակն էր Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի և խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հետ բովանդակալից հանդիպումների, ինչպես նաև ազատազրկման վայրեր մի շարք համատեղ այցերի միջոցով: ՄԱԿ-ի փորձագետները հնարավորություն ունեցան անմիջականորեն գնահատելու խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հայաստանյան այս մարմնի կարիքները և ընթացիկ մարտահրավերները:
Այցի ավարտին պատվիրակության ղեկավարը նշեց. «Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն հանդիպումներ ունեցավ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս հետ միասին այցելեց մի քանի ազատազրկման վայրեր: Ենթակոմիտեն գնահատում է այն քայլերը, որոնք Հայաստանը կատարել է խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ և կառաջարկի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այս գործընթացի հետագա իրականացման համար: Այդ նպատակով, Կանխարգելման ենթակոմիտեն պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության և Ազգային կանխարգելման մեխանիզմի համար ապահովել համապատասխան աջակցություն և խորհրդատվություն»:
Կանխարգելման ենթակոմիտեն ՀՀ կառավարությանը և Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին կներկայացնի առանձին, կոնֆիդենցիալ զեկույցներ, որոնք կներառեն ենթակոմիտեի` այցի արդյունքում բարձրացված դիտողություններն ու առաջարկությունները:
Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի պատվիրակության կազմում էին`
տկն. Մարի Ամոս/ պատվիրակության ղեկավար/,
պրն. Միգել Սարրե Իգուինիզ, և
պրն. Վիկտոր Մադրիգալ-Բորլոզ:
Պատվիրակությանն աջակցում էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պրն. Բրեդլի Բուզետտոն»: