կարևոր
4489 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-08 17:13
Աշխարհ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան ապրիլի 9-12-ը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի ընթացքում Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալը հանդիպում կունենա Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի հետ։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, մտքեր կփոխանակեն Ուկրաինայում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ հարվերի վերաբերյալ։

Էմինե Ջապարովային կընդունի նաև Հնդկաստանի ԱԳՆ պետքարտուղար Մինակշի Լեխին։ Նա հանդիպում կունենա նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիքրամ Միսրիի հետ։