Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ազգությամբ թալիշ Ալիքրամ Հումաթովը: 1992-1993 թթ. լինելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ` ակտիվ մասնակցություն է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, սակայն այսօր Արցախում է, ինչպես ինքն է նշում` «տղամարդավարի կռվել է, հիմա էլ եկել է տղամարդավարի հաշտության ձեռք մեկնելու»:
«ԼՂՀ հռչակումը լավ օրինակ կարող է ծառայել թալիշների համար: Ապրելով մեր պատմական հողերում` այսօր մենք ոչ մի իրավունք չունենք, չունենք ուսումնական հաստատություններ, մեր երեխաներից շատերը չգիտեն մեր լեզուն, եւ հետզհետե ձուլվում ենք: Այսօր Ադրբեջանում ապրող թալիշները ենթարկվում են ազգային խտրականությունների, մասնավորապես` հայ-ադրբեջաական սահմանին հիմնականում ծառայում են թալիշները, թալիշների համար աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, մեծ թվով թալիշներ պարզապես արտագաղթում են: Դա հատուկ է արվում Ադրբեջանի կառավարության կողմից` թալիշների հարցին պարզապես վերջ դնելու նպատակով»,- aparaj.am-ին ասել է Ալիքրամ Հումաթովը:
Նա չի թաքցրել իր հիացմունքը` հույս հայտնելով, որ այլեւս պատերազմ չի լինի եւ տարածաշրջանում վերջնական խաղաղություն կհաստատվի:
Ալիքրամ Հումաթովը Ադրբեջանում մի քանի անգամ ձերբակալվելուց հետո քաղաքական ապաստան է ստացել Հոլանդիայում, այժմ էլ բնակվում է այնտեղ: