կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 23:14
Հասարակություն

ԱԻՊ գրասենյակը շարունակում է աշխատել արտակարգ դրության օրերին․ վերականգնվել է նախկին ավիատեխնիկի երկարամյա կենսաթոշակը

ԱԻՊ գրասենյակը շարունակում է աշխատել արտակարգ դրության օրերին․ վերականգնվել է նախկին ավիատեխնիկի երկարամյա կենսաթոշակը

Իրավաբանական օգնության խնդրանքով աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել նախկին ավիատեխնիկ Ս.Ղ․-ն։ ԱԻՊ գրասենյակը Ս.Ղ․-ի կողմից հայցադիմում է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով Դավիթաշենի ՍԱՊԾ տարածքային բաժնի 30.05.18թ N15/187 հրամանը, որով դադարեցվել է երկարամյա ծառայության կենսաթոշակը։ 22.05.2019թ․ -ին ԱԻՊ գրասենյակը դիմել է դատարան, որից հետո՝ 01.02.2020թ․-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերականգնել է երկարամյա ծառայության կենսաթոշակը (ամսական 42.000 ՀՀ դրամ)։

Նշենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակի իրավաբանական թիմի աջակցության արդյունքում վերականգնվել էր մեկ այլ ավիատեխնիկի երկարամյա կենսաթոշակի իրավունքը։ Տեղյակ ենք, որ բազմաթիվ քաղաքացիներ ունեն նույնաբովանդակ խնդիր, և պատրաստակամ ենք աջակցել նաև նրանց։

ԱԻՊ գրասենյակը շարունակում է իր հանրօգուտ աշխատանքը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, մեր պրոֆեսիոնալ և հմուտ իրավաբանները բարեխղճորեն են մոտենում ցանկացած խնդրի։

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):