ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը գրում է.
«Ես համարում եմ, որ մեր պետության համար այս ծանր իրավիճակում յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության չափաբաժինն ու անելիքները։
Հետևաբար՝ ՀՀ կառավարությանն առաջարկում եմ ընդունել մի շարք որոշումներ՝ կապված համաճարակից ողբերգական ելքով տուժած ընտանիքների հետ. Օրինակ՝ ես կարևորում եմ, որ պետությունը ևս 10 տարի շարունակի վճարել «COVID-19» համաճարակից զոհված 63-70 տարեկան թոշակառուների թոշակները՝ նրանց իրավահաջորդներին: Իսկ նրանք, ովքեր մահացել են 70֊80 տարեկան հասակում՝ 7 տարի: 80-ից բարձր քաղաքացիների ընտանիքներին՝ 5 տարի:
Դրանով մեր պետությունը շատ բան չի կորցնի, բայց փոխարենը ՀՀ քաղաքացին կհասկանա, որ իշխանությունները կանգնած են այն մարդկանց հարազատներին կողքին, որոնք մեր բոլորիս սխալների պատճառով ունեցել են մարդկային կորուստներ: -Այո՛, ես համարում եմ, որ նաև մեր սխալների պատճառով է եղել, որ այսօր «COVID-19» կոչվող համաճարակի հետևանքով ունենք մահացության նման բարձր ցուցանիշ: -Իսկ այն քաղաքացիների իրավահաջորդներին, որոնց ընտանիքի անդամները եղել են 63 տարեկանից ցածր և մահացել են համավարակից, անհրաժեշտ եմ համարում տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ 3 000 000 ՀՀ Դրամի չափով: Բոլորիս մաղթում եմ առողջություն և համաճարակի շուտափույտ հաղթահարում»: