Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը հզոր ազգային-հայրենասիրական շարժում է՝ հանուն Հայաստանի բարգավաճման և հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության։
Սա Համաժողովրդական Շարժում է, որը կոչված է՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Սա մի շարժում է, որն ապացուցում է, որ հայ ժողովուրդը երբեք չի նահանջի թուրք-ադրբեջանական տանդեմի կամ այլոց աշխարհաքաղաքական շահերը հավատարմորեն սպասարկող իշխանության առջև։
Սա մեր ժողովրդի ճշմարտության և հոգևոր ու քրիստոնեական արժեքների շարժումն է։
Սա շարժում է՝ հանուն մեր անմահ հերոսների, ովքեր քաջաբար զոհվեցին մեր հայրենիքի համար:
Սա հայրենասերների շարժում է, ովքեր անչափ սիրում են մեր երկիրը և պատրաստ են պայքարել մեր հաղթանակների համար։
Սա իսկական ժողովրդական շարժում է՝ առանց ամերիկաբրիտանական, ռուսական կամ եվրոպական ազդեցության։
Սա ավելի քան 10 000 000 հայերի շարժում է, որոնց միավորում է հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը։
Եվ աշխարհի ողջ հայությունն իր միասնությամբ պետք է բոլորին ցույց տա, որ հայ ժողովրդի կամքն անդրդվելի՛ է, հաղթական ոգին՝ անխորտակելի՛։
Հ.Գ. «Միասնություն» ազգային շարժումը կոչ է անում իր համախոհներին վաղը՝ ժամը 12:00-ին, լինել M4 մայրուղու Երևանի հյուսիսային մուտքի մոտ՝ ակտիվորեն մասնակցելու հայ ժողովրդի ազատության և արդարության երթին»։