կարևոր
622 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-16 10:48
Հասարակություն

ԱԺ-ում ավելի շատ քննարկվում է քֆուրներ և ռազբորկաներ, քան ՀՀ-ին սպառնացող հարցեր․ Աբրահամյան

Երկու ընդդիմադիր ուժերի՝ տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր մոտեցումներին, ապա ես հավակնություն չեմ ներկայացնում որևէ թեմայի կամ կարծիքի հետ կապված հարցերը ցրել, քանի որ հանրությունը եղած իրադարձությունների մեջ հնարավորություն ունի թացն ու չորը տարանջատելու և իր վերլությունների հիման վրա ճիշտ դատողություններ անելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

Անդրադառնալով իմպիչմենթի գործընթացին՝ նա ընդգծեց, որ այդ գործընթացը չի կարող պայմանավորված լինել բացառապես ՀՀԿ-ի մոտեցմամբ, այն ավելի լայն կոնտեքստ է ենթադրում, քաղաքական պրոցեսների տեսանկյունից։ «Նախաձեռնողները, ովքեր դիմել են ընդդիմադիր խմբակցություններին, ունեն որոշակի պատկերացումներ, որոնք ենթադրում են նաև այդ պատկերացումներին համահունչ թեկնածուի առաջին պլան բերել ու քննարկելը»։ 

Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ՝ նա ընդգծեց, որ իր ամենօրյա աշխատանքով ցույց է տալիս, թե ինչպես է պատկերացնում քաղաքական գործչի վարքն ու գործունեության դրսևորումը։

Մանրամասն՝ տեսանյութում