Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսկ Հայաստանն ուզո՞ւմ է, որ այդպես չլինի։ Իմ տպավորությունն է, որ Հայաստանն այս վիճակը նորմալ է ընդունում։ Անդրադառնալով սահմանային սադրանքների և միջազգային հանրության ոչ համարժեք պատասխանի մասին հարցին՝ 2021 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դրանից են բխում նաև այն կասկածները, թե վերջապես ում շահերն են սպասարկվում, որովհետև չկան քայլեր, որոնք ուղղված են այս ամենը չեզոքացնելուն։ Այնքան գոռգոռացին՝ ՀԱՊԿ դիմեք, պարզվեց, որ չեն էլ դիմել։ Վերջապես դիմում ես մի կազմակերպության, որի գլխավոր քարտուղարին դու 2 տարի առաջ կալանավորում էիր։ ՀԱՊԿ բոլոր պետությունների հետ Ադրբեջանն ունի ավելի լավ հարաբերություններ, քան դու՝ ՀԱՊԿ անդամ երկիրը։ Այն փաստը, որ համաչափ արձագանք չկա նաև եվրոպական կառույցների կողմից, վերջերս Միացյալ Նահանգներն է սկսել հայտարարություններով հանդես գալ կոնֆլիկտի վերաբերյալ»,- նշեց երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։