|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Այսօր կառավարության նիստում Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Կարեն Բոթոյանը նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր: Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզպետն էր Ռաֆիկ Գրիգորյանն էր, ով, ԱԺ ընտրություններին մասնակցելով, դարձավ պատգամավոր:
Կարեն Կարապետյանը նախ շնորհավորեց նորանշանակ մարզպետին, հաջողություններ մաղթեց աշխատանքում և ընդգծեց. «Մենք մարզպետերից ակնկալում ենք համակարգված, որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի և հաշվետվության մեջ: Կներգրավվեք Ամերիկյան համալսարանում մարզպետերի համար նախատեսված դասընթացներում: Մարզպետերի աշխատանքի հայտանիշները տարվա վերջում վերանայվելու են, նրանք պետք է ունենան բալանասավորված պարտականություններ ու առավելություններ»: