|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեւան քաղաքից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել: Նա տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար:
Այդպիսով Բոթոյանը փորձում է շահագրգռել երիտասարդներին, որ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տան: Պատգամավորը մեզ հետ զրույցում հերքեց, որ փող է բաժանում: «Չկա ըտենց բան»,‐ ասաց նա: Կարեն Բոթոյանը խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով: Նախկինում էլ նա Սեւանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով էր պատգամավոր դարձել, բայց այդ անգամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով:
2014թ., երբ ՕԵԿ‐ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, Կարեն Բոթոյանը դուրս եկավ այդ կուսակցությունից: Հիշեցնենք, որ Բոթոյանը շինանյութերի ներկրման բիզնեսով զբաղվող «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութերի Սերգեյի փեսան է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում