կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 10:02
Սպորտ

Մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում այսօր մեկնարկել է մարզաձևի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։

Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ ունեցան կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն է։

Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։

Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Այսօր գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։