Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
Մեծահասակների աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր) և եռյակի վերջում Նատալի Գզիրյանն է (54.99 միավոր):
Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանտ, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր:
«Ֆեդերացիայի խորհրդի անդամներով և մարզչական կազմով որոշեցինք անցկացնել ոչ թե Հայաստանի առաջնությունից, այլ բաց առաջնություն: Նպատակն ունեինք արտասահմանից ևս հյուրեր ունենալ` այդ կերպ նպաստելով երեխաների առաջընթացին»,-փաստեց գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանիա Ստեփանյանը:
Գեղասահորդուհի Անաստանիս Գալուսյանն ուրախ է բաց առաջնությունում առաջին հորիզոնականում լինելու համար: «Այստեղ բոլորը ջերմ են` պատրաստակամ օգնելու: Թեպետ մարզադահլիճում շատ ցուրտ է, բայց ամեն ինչ շատ լավ է անցնում: Ուրախ էի բաց առաջնությանը մասնակցելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Անաստասիա Գալուստյանը:
Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում էր 45 գեղասահորդ: