Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, ով պատրաստակամություն էր հայտնել հեռանալ իր պաշտոնից՝ եվրահանձնակատարի պաշտոնի դիմաց, վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանին անհիմն մեղադրեց Երեւանի վրա ճնշում գործադրելու մեջ՝ դրանով իսկ փորձելով տարաձայնություններ առաջացնել երկու երկրների հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրասիական կանանց IV համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցում։
«Բացարձակ ապաշնորհ, ինչ վերաբերում է դիվանագիտությանը, գործիչ, որը հերթական անգամ դրսևորեց իր ապաշնորհությունը, պատմության չիմացությունը, ավանդույթների չիմացությունը, և, իմ կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ դա արվեց ապաշնորհ և հիմար ձևով, իսկ իր այցելած երկրի՝ Հայաստանի նկատմամբ՝ անհարգալից էր», - նշեց նա՝ հավելելով, որ նման պոտենցիալ քաղաքական գործիչը պետք է հանգիստ հեռանա։
«Մենք արձանագրել ենք և բազմիցս մեկնաբանել ենք, որ արևմտյան երկրներն այլ օրակարգ չունեն այս տարածաշրջանի համար, քան ապակառուցողական։ Այն ամենը, ինչ նրանց պետք է, միայն այդ տարածաշրջանի երկրների բախումն է», - ասել է դիվանագետը։
«Անկեղծ ասած, զարմանալի է, որ մեր դաշնակիցները, մեր եղբայրները, մեր գործընկերները, մեր հարևանները, մեր ընկերները, նկատի ունեմ քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները, դրան չեն արձագանքում Հայաստանում»,- ընդգծել է Զախարովան։