Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց իր ղեկավարած գերատեսչության գործունեության կես տարին: Պատասխանելով ադրբեջանական խնձորի ներկրմանը վերաբերող հարցերին՝ նա ասաց, որ երևույթը գնահատում է «շատ վատ»:
Հարությունյանի խոսքով՝ ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում բացահայտվել է՝ ովքեր են իրականացրել ապօրինի գործունեությունը` հիսուն կիլոգրամից ավելի խնձոր ներկրելը, սակայն, քանի որ գործը քննության փուլում է, չի կարող անուններ և տրամադրված կաշառքի չափ նշել: «Վարույթը գտնվում է Քննչական մարմնում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած համակարգը մաքրման փուլում է, և այդ ընթացքում կարող են գտնվել մարդիկ, ովքեր «չեն հասկանում, որ մաքրվելու ժամանակն է»:
«Իհարկե, կան մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ մաքրվելու ժամանակն է և հանցանքներից պետք է զերծ մնալ: Ես այստեղ մեղքի մեր բաժինն ընդունում եմ, բայց մեղքի բաժին ունի ոչ միայն մաքսայինի կաշառվող աշխատակիցը, այլև կաշառողը, խանութի աշխատակիցը, որ վաճառում է ապրանքը»,- ասաց Հարությունյանը, ապա, արձագանքելով դիտարկմանը, թե լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո միայն ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ և սկսեց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել, նշեց. «Էսքան դրականի մեջ գտել եք սև կետ ու ուզում եք սևացնել, խնդրեմ, կարող եք»:
ՊԵԿ նախագահը հավաստիացրեց նաև, որ հետևողական պայքար է մղելու կոռուպցիոն ռիսկերի դեմ և ամեն ինչ անելու է, որ նվազագույնի հասնեն նման երևույթները: