|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն և տեսանյութ էր տարածել այն մասին, որ անհայտ անձինք փորձել են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացին, սակայն միջադեպը հարթվել է: ՊԵԿ-ը նաև տնտեսվարողներին հորդորում էր խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել:
Այսօր լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանից փորձեցին տեղեկանալ, թե ովքե՞ր էին բանանի ներկրմանը խոչընդոտողները, սակայն Միրումյանը նշեց որ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը: «Տեղյակ չեմ, անկեղծ ասած, թե ինչ խոչընդոտներ են եղել, ինչպես են հարթվել: Ես տեղեկացված եմ միայն, որ կան բանան ներմուծողներ, բայց թե ի՞նչ խոչընդոտներ են եղել, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ՊԵԿ-ը չպետք է դիմեր իրավապահ մարմիններին, եթե օրինազանցություն է հայտնաբերել, Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե հարցերը գտնվում են իրավապահ մարմինների տիրույթում, ուրեմն նրանք էլ պետք է զբաղվեն այդ հարցով»: