Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գառնիի համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել. այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Եթե փայտյա ժամանակավոր կառույցն ապօրինի է, մենք մեր համայնքապետին և մարզպետին համապատասխան ցուցում ենք տալու, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը»,- ասաց նա:
Նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ իր համար ընկալելի չէ խնդիրը ծայրահեղականացնելը: «Պետք է ուսումնասիրել և հասկանալ` արդյո՞ք այդ կառույցը չի աղճատում մեր պատմական արժեքի, բնության ընդհանուր պատկերը: Եթե աղճատում է, չպետք է թույլատրվի: Սակայն այն, որ համայնքապետն էլ մեղքի իր բաժինն ունի և չպետք է թույլատրեր որևէ բան կառուցել, դա ճշմարտություն է»,- նշեց Լոքյանը:
Նշենք, որ Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ: