Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կազանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը ֆավորիտներից մեկն էր: Սմբատը պոկում վարժությունում 105 կգ-ով 12-ից 9-րդն էր:
Հրում վարժությունում Եվրոպայի նախկին փոխչեմպիոնը բարձրացրեց 140 կգ, ապա 2 անգամ ձախողեց 151 կգ-ոց մոտեցումները: 140 կգ-ով Մարգարյանը հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտում գրավեց 9-րդ հորիզոնականը:
Հայաստանի կազմում դեռ ասպարեզ են դուրս գալու Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սամվել Գրիգորյանը (69 կգ), Արայիկ Միրզոյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ), Էդգար Գևորգյանը (85 կգ), Գևորիկ Պողոսյանը (94 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ), Էլեն Գրիգորյանը (53 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):