Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական Միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն դեպքի առթիվ հարուցված քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները` ինչպես հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, այնպես էլ նոր դրվագներ բացահայտելու ուղղությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա հայտնեց, որ, համաձայն քննության տվյալների, ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարվել է մի քանի հարյում մլն դրամի հափշտակություն: Սոնա Տռուզյանի խոսքով՝ գործով վարույթն իրականացնող մարմինն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF) հետ:
Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կատարված խուզարկությունների արդյունքում այս գործով կալանավորված ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բանկի պահոցում 100.000 եվրոյից ավելի գումար և բրենդային ոսկյա զարդեր են հայտնաբերվել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։