կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 10:59
Քաղաքական

Նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից

Նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

 

«ՉԻ» տեղեկություններով ՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետը առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ՀՀ ռազմավարական ցործընկեր Ռուսաստանի Դաշնությունում: Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգը ավարտելուց հետո որոշել են միասին ուղղաթիռով ճախրել Սոչիի երկնքում, որից հետո Մեդվեդևի առաջարկով ջերմ զրույցը տեղափոխել են ավելի նեղ շրջանակ. նստել են մոտորանավակ և ընդամենը մի քանի հոգանոց կազմով, որի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ուղևորվել են դեպի Սև ծովի խորքերը, հավանարար ավելի նեղ ցրույցը քննարկելու բոլորի աչքից ու ականջից հեոու:

 


Ի դեպ, այդ այցից ևս մեկ հետաքրքիր նորության, երկու վարչապետների միջև միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման արարողակարգը տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական լեզուներով: Ի հեճուկս Պուտինի դե յուրե պրոպագանդիստ Կիսելյովի Հայաստանում արած աղմկահարույց հայտարարության»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։