Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես երևում է, 2023 թվականին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները բավական մրցակցային կարող են լինել: Բանն այն է, որ չնայած բավական ժամանակ կա մինչ ընտրությունները, արդեն իսկ տարբեր ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, սկսել են հայտարարել կամ ակնարկել իրենց մասնակցության մասին: Եթե ՔՊ-ի դեպքում արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, ապա ընդդիմադիր դաշտում առկա անունները վերջնական չեն, և քաղաքական ուժերի շրջանում կա տեսակետ, որ նոր դեմքերի ու անունների կարիք կա:
Մասնավորաբար, խոսակցություններ կան, որ մի շարք քաղաքական ուժեր բանակցություններ են վարում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, որպեսզի վերջինս համաձայնի լինել քաղաքապետի իրենց թեկնածուն: Նմանատիպ խոսակցություններ կան նաև «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի անվան հետ կապված:
Իսկ Ռուբեն Վարդանյանի՝ հատկապես Արցախի պետնախարար նշանակվելուց հետո առավել ակտիվացան տեղեկություններն այն մասին, որ Երևանի ընտրություններին մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը, և ցուցակը կարող է գլխավորել Մանե Թանդիլ յանը: Մի խոսքով, թեժ ընտրություններն են, կարծես, սպասվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում