Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արտենի և Արագածավան համայնքներ, հանդիպումներ է ունեցել նշված համայնքի ղեկավարների հետ:
Արտենիում տեղի է ունեցել խորհրդակցություն համայնքային տարաբնույթ խնդիրների շուրջ: Նախարար Լոքյանը գոհունակությամբ է փաստել, որ Արտենին զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների շարքում է:
Համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը նախարարին է ներկայացրել համայնքի ընթացիկ աշխատանքները, մասնավորապես, անդրադարձել է «Արթին չրերի արտադրություն կոոպերատիվի» ընդլայնման ծրագրին, որի նպատակն է համայնքում զարգացնել գյուղատնտեսությունը, խթանել ձեռներեցությունը, բնակիչների համար ստեղծել բերքը մթերելու հնարավորություն: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել Էլեկտրական չորացման սարք, կորիզահան սարք, մուրաբաների պատրաստման հոսքագիծ: Ծրագրին հանգամանորեն ծանոթանալով՝ Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնք- մարզպետարան- կառավարություն համագործակցությանը:
Արտենիում կայացած խորհդակցության ժամանակ համայնքի ղեկավարը հարց է բարձրացրել խմելաջրի համակարգերը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնելու և միասնական օպերատորի կողմից սպասարկվելու վերաբերյալ: Նշվել է, որ Արտենի համայնքում ոռոգման ջրի ցանցը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, որի շահագործումն անարդյունավետ է և ծախսատար: Ցանցի վերանորոգման դեպքում հնարավոր կլինի մշակել շուրջ 600 հա վարելահող:
Արագածավան համայնքում կայացած խորհրդակցության ժամանակ ևս անդրադարձ է եղել ջրի հիմնախնդրին: Նախարար Դավիթ Լոքյանին տեղեկացրել են, որ մշակվող հողերը մեծամասամբ գերնորմատիվային են, ուստի առավել մեծ ծավալի ջրօգտագործում են պահանջում: Հարկ է նշել, որ վերոնշյալ համայնքների ջրի հիմնախնդրի առնչությամբ Դավիթ Լոքյանն արդեն դիմել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին ՝ Արագածավան համայնքում ոռոգման ջրի սակագնի նվազեցման հնարավորությունը, ինչպես նաև Արտենի համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման հարցերը քննարկելու նպատակով:
Դավիթ Լոքյանը այցելել է նաև համայնքներում գործող նախադպրոցական հաստատություններ: Նախարարը գոհունակություն է հայտնել հատկապես Արագածավանի մանկապարտեզի հետ կապված, նկատել, որ կազմակերպչական և դաստիարակչական լավ փորձը կարող է օրինակելի լինեն նաև այլ համայնքների համար: Արագածավան համայնքում քննարկվել է նաև Արագածավան խոշորացվող համայնքին վերաբերող խնդիրներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն