Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արագածոտնի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր։ Այցով ազդարարվել է ծրագրային երեք բաղադրիչների` մայր ջրանցքների և ոռոգման ինքնահոս համակարգերի վերականգնման, ինչպես նաև «Ջրից դեպի շուկա» ենթածրագրի շրջանակում ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի ավարտը. տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի առաջին կանգառն Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Կարբի համայնքով անցնող հատվածն էր, որտեղ «ՀՄՀ-Հայաստանը» վերականգնել է շուրջ 25 կմ երկարությամբ հատված և 75 հիդրոտեխնիկական կառույց: Արդյունքում համայնքի բնակիչներին ջրանցքը լիարժեք շահագործելու հնարավորություն է տրվել:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն ու Մարի Յովանովիչն այցելել են Նոր Եդեսիա համայնքի վերականգնված երրորդ կարգի ջրանցք, որի օրինակով ներկայացվել են այս բաղադրիչի ընթացիկ աշխատանքները: Նշենք, որ «ՀՄՀ-Հայաստանը» երրորդ կարգի ջրանցքներ է վերականգնում Հայաստանի ևս ավելի քան 90 համայնքներում:
Մարզի երկու համայնքներում կառավարության ղեկավարը ծանոթացել է գյուղացիներին մտահոգող խնդիրներին, պատասխանել նրանց հարցերին, մասնավորապես` գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման, ոռոգման ջրի սակագների ու բնակիչների զբաղվածության վերաբերյալ:
Նոր Եդեսիայում վարչապետ Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը ներկա են գտնվել «Ջրից դեպի շուկա» ենթածրագրի ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի արդյունքներն ամփոփող միջոցառմանը: Երկու` ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ուղղություններով իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել է ավելի քան 45.000 ֆերմեր, որոնք ծանոթացել են ոռոգման տեխնոլոգիաներին և գյուղատնտեսության վարման նորագույն մեթոդներին:
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը ֆերմերներից հետաքրքրվել է դասընթացների թեմաների, մատուցված նյութերի բովանդակության և ուսուցում անցած ֆերմերների կողմից այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքների վերաբերյալ: