| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝  հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են  Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի  համայնքներում, որտեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել  գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ վնասներ են կրել  Կարբիի և Օհանավանի  խնձորի  այգիները:
Ուժեղ քամին և կարկուտը էական վնասներ են հասցրել նաև Արագածոտն համայնքում, որտեղ ի տարբերություն մյուս համայնքների, բացի այգիներից, վնասվել են շինություններ, բնակելի տների տանիքներ և համայնքային ենթակառուցվածքներ:
Նախարար Դավիթ Լոքյանը շրջել է համայնքում, ծանոթացել բնակիչների կրած վնասներին, որից հետո այցելել է կարկտահարված խաղողի այգիներ, տեղում ծանոթացել պատճառված վնասներին: Կարկուտից տուժել են համայնքի շուրջ 190 հա խաղողի այգիները, փլուզվել են 15-20 տան տանիքներ:
«Մարզային հանձնաժողովի կողﬕց ուսուﬓասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում են ﬖասների չափերը: Ընդհանուր առմամբ վնասները շատ մեծ ծավալների են, պետք է վարչապետի հետ քննարկենք և ճշգրիտ լուծումներ տանք»,-ասել է նախարարը գյուղացիների հետ զրույցում: