|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Նա նշեց, որ այդ թեմայով երեկ անցկացվել է խորհրդակցություն, քանի որ վերջին ժամանակներս հաճախ են բարձրաձայնվում մտահոգություններ ապօրինի անտառահատումների վերաբերյալ:
«Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում են անբավարար»,- ասաց վարչապետը:
Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին` ախտորոշել անտառների պահպանության բնագավառում առկա խնդիրները, անտառների վերականգման ուղիները, ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների ու գործիքների մասին առաջարկություններ, սերտ համագործակցելով բնապահպանական տեսչական մարմինների հետ` ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր:
Բնապահպանական տեսչական մարմնի պետին հանձնարարվեց ուսումնասիրել վերջին երեք ամիսներին մամուլում, սոցիալական ցանցերում բնապահպանական խնդիրների վերաբերյալ հրապարակումները և ներկայացնել հաշվետվություն: