|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց անտառօգտագործման ծավալների և պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ։ Անտառների կառավարման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում հայեցակարգ կներկայացվի կառավարության աշխատակազմին։
Վարչապետի խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրներ կան ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։ Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները։
Հաշվի առնելով այդ խնդիրները, և դրանց լուծման հրատապությունը, հանձնարարում եմ բնապահպանության, գյուղատնտեսության և տարածքային կառավարման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքներին թափքի անվճար տրամադրման գործընթացը, առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խավերին, ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։
10 ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման օպտիմալ ծավալների մասին առաջարկություններ։ Երկու ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ առաջարկություններ։
«Մենք հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով թե ինչքան է այնտեղ ստվերը, պետք է անտառների կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության շրջանակներում լեգալիզացնենք այդ անտառահատումները, այդ ֆինանսական միջոցները ուղղենք դեպի «Հայանտառ», որ իրենք պատրաստված լինեն գույքով, անհրաժեշտ գործիքներով, որ կարողանան մասքիմալ հստակ և կոշտ սահմանեն հսկողություն»,- ասաց վարչապետը։