կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-22 10:11
Քաղաքական

Յուրօրինակ պարգևատրում. կեղծարար տնօրենները՝ ավագանու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»

Յուրօրինակ պարգևատրում. կեղծարար տնօրենները՝ ավագանու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է:

Հիշում եք` ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու եւ այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է: 

Փաստորեն, օրինախախտ տնօրենները հայտնի սկանդալից հետո ոչ միայն չպատժվեցին, այլեւ նրանց որպես պարգեւատրում ընդգրկել են ՀՀԿ ավագանու ցուցակում: Ու եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրանք ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում, նշանակում է` ՀՀԿ-ն շարունակում է տնօրեններին օգտագործել միայն ձայներ բերելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: