Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանի քաղաքապետը հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության եւ քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարել ուսումնական հաստատությունների տնօրեններին. գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Սա, գրում է «ՀԺ»-ն, հայտնում են քաղաքապետարանից, իսկ թե խոսքը որ դպրոցների մասին է, պետք է միայն կռահել:
Թերթը ենթադրում է, որ նկատողություն ստացածներից մեկը թիվ 191 դպրոցի տնօրենն է: «Հժ»-ն նախորդ համարում գրել էր, թե ինչպես էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այս դպրոցում հյուրընկալվել թաղապետ Դավիթ Օհանյանն ու մանկավարժներին նախընտրական հրահանգներ տալիս: Դրանից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ քաղաքապետն այս ամենը անհետևանք չի թողնի: Եվ ահա հետևանքը:
Թաղապետը նկատողություն չի ստացել, միայն դպրոցի տնօրենը, գրում է թերթը: Իշխանությունները վերը նշված երեւույթների մասին «տեղեկանում են» մամուլից կամ համացանցից: Այնինչ` նույն Դավիթ Օհանյանը նշված հանդիպման ժամանակ պատմում է, որ այլ դպրոցներում ու մանկապարտեզներում ևս նախընտրական հրահանգներ է տվել, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: