Tesla ընկերությունը մշակել է սուզվող ավտոմոբիլի նախագիծ, նմուշը վերցնելով Ջեյմս Բոնդի վերաբերյալ ֆիլմերից մեկից: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Կարծում եմ նման ավտոմոբիլի համար շուկան փոքր կլինի: Փոքր, բայց աշխույժ»-ասել է Իլոն Մասկը` հավելելով, որ դեռևս խոսք է գնում ցուցանմուշի ստեղծման մասին : 2013թ-ին Լոնդոնում կայացած աուկցիոններից մեկում Իլոն Մասկը մեկ միլիոն դոլարով գնեց Lotus Esprit մեքենան, որն ընթանում էր ջրում Բոնդի մասին պատմող ֆիլմում: