Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ավելի քան 5 միլիարդ դոլար է կորցրել Tesla-ի բաժնետոմսերի գնի անկումից հետո, ինչը տեղի է ունեցել էլեկտրական մեքենայի հետ կապված վթարի մասին լուրի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասկի կարողությունն օրական ընկել է 5,1 միլիարդ դոլարով եւ այժմ կազմում է 174,6 միլիարդ դոլար, նա երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Tesla-ի բաժնետոմսերը երկուշաբթի ընկել են 3,4%-ով եւ կազմել են 714,63 դոլար:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ Տեխաս նահանգում երկու մարդ է զոհվել դժբախտ պատահարի հետեւանքով, երբ Tesla էլեկտրական մեքենան բախվել է ծառին: Նախաքննության արդյունքների համաձայն՝ ենթադրվում էր, որ վթարի պահին մեքենան եղել է ավտոպիլոտի ռեժիմում:
Ավելի ուշ Մասկը հերքել է այս պնդումը՝ նշելով, որ այս մեքենայի համար լիարժեք ինքնավար վարում չկա: Մասկը նաեւ հավելել է, որ մեքենայի վրա ավտոպիլոտի աշխատելու համար անհրաժեշտ են ճանապարհի որոշակի գծանշումներ, որոնք չեն եղել այն փողոցում, որտեղ տեղի է ունեցել վթարը: