|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների մի շարք տեսակների տրամադրումը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը։
Այս առնչությամբ նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում, նշելով. «Բացարձակապես համաձայն չեմ այդ միջոցառման հետ․․․ Վիզային բարեփոխումն իմաստ ունի, սակայն սա չափազանց մասշտաբային է»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների որոշման քննադատությամբ է հանդես եկել նաև Twitter ընկերությունը, հայտարարելով՝ որոշումն անհեռատես է և խարխլում է ԱՄՆ տնտեսական հզորությունը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցնել H-1B, H-2B, J և L կատեգորիաների վիզաների տրամադրումը։