կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 23:49
Աշխարհ

Իլոն Մասկը կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակը

Իլոն Մասկը կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակը

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը կրկին նվազել է մեկ տրիլիոն դոլարի շեմից՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքի անկման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Forbes»-ը։

Հոկտեմբերի 13-ին՝ ամերիկյան ֆոնդային շուկաների բացումից հետո, SpaceX-ի բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 3 տոկոսով։ Դրա հետևանքով Մասկի կարողությունը կրճատվել է շուրջ 26.3 միլիարդ դոլարով և, Forbes-ի իրական ժամանակում թարմացվող գնահատմամբ, կազմել մոտ 982.9 միլիարդ դոլար։

Մասկը տրիլիոնատիրոջ կարգավիճակը վերականգնել էր ընդամենը չորս օր առաջ՝ SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի գների աճի շնորհիվ։ 

Չնայած անկմանը՝ Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։