| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին՝ 2011 թվականի ապրիլի 24-ին, թուրքական բանակում հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանը որոշում է կայացրել:
Ըստ Demokrathaber-ի՝ դատարանը որոշել է, որպես բարոյական փոխհատուցում, Բալըքչը ընտանիքին վճարել 40.000 թուրքական լիրա (մոտ 11.000 ԱՄՆ դոլար): 
 
 Դատարանի որոշմամբ` Սևակ Բալըքչըի ծնողներին՝ Անի և Կարպիս Բալըքչըներին, 16.000-ական, իսկ Սևակի քրոջը՝ Լեռնա Օզդերին, 8.000 թուրքական լիրա կվճարվի:
 
 Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ը փոխհատուցման այս չափը «ծիծաղելի» է որակել, իսկ Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը բողոքարկման է ենթարկել վճիռը:
 
 Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելիս: Թուրքական իշխանությունները մինչ օրս պնդում են, թե բանակում Սևակի մահը դժբախտ պատահարի հետևանք է, սակայն Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է: