|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.42 |
| EUR | ⚊ | € 441.46 |
| RUB | ⚊ | ₽ 4.8278 |
| GBP | ⚊ | £ 509.18 |
| GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ստացել են պարգևավճարներ, որոնց չափը կազմել է 953,390,305 ՀՀ դրամ (օրենքով սահմանված պահումները ներառյալ): Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ գլխավոր քարտուղակ Էդգար Գևորգյանը:
Թե որքա՞ն է կազմել ՊԵԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ տվյալները անձնավորված են և չեն կարող տրամադրվել:
«Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34- րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձիք նույն օրենքի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր, հետևաբար' վերջիններիս կողմից հայտարարագրած եկամուտները տեսանելի և հասանելի կլինեն հանրությանը»,-տեղեկացրել են ՊԵԿ-ից:
Փաստարոեն, նույնիսկ ՊԵԿ գլխավոր քարտուղարն է նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ նախագահը և տեղեկալները հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք են, հետևաբար օրինաչափ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտները հրապարակվեն ոչ միայն հայտարարգրերի ռեեստրում, այլևս ԶԼՄ-ների կողմից, իսկ այդ տեղեկատվությունը ժամանակավորապես թաքցնելը, մեղմ ասած անտրամաբանական է:
Բացի այդ նկատենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում «անձնավորված տվյալ» հասկացություն գոյություն չունի: ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք կամ խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը:
Իսկ ՊԵԿ պաշտոնյայի վկայակոչած՝ տեղեկատվության «անձնավորված» լինելը չի կարող հանդիսանալ տեղեկատվության չտրամադրման հիմք, ինչի վերաբերյալ անգամ նախադեպային որոշումներ կան:
Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատարանը 2022-ի հունիսի 9-ին բավարարել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հայցը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որը մերժել էր տրամադրել ամբողջական տեղեկատվություն՝ նշելով միայն անձնական տվյալների գաղտնիության հիմքը: Դատարաը նախադեպային որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ զուտ անձնական տվյալ լինելը չի կարող հանդիսանալ տեղեկատվության չտրամադրման հիմք:
ՊԵԿ-ում հավանաբար մտադիր են մի քանի ամիս ևս թաքցնել ՊԵԿ ղեկավարության ստացած պարգևատրումների չափը, հույս ունենալով, որ հանրությունը որոշ ժամանակ անց անտարբեր կլինի աստղաբաշխական պարգևավճարների մասին լսելով:
Աղբյուրը՝ NEWS.am