|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի A, B ենթախմբերի մրցելույթները:
Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: