Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մեր ութ բռնցքամարտիկներից յոթը մեդալ նվաճեցին. իհարկե գոհ եմ տղաներրից»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարի արդյունքները.
«Բացի գերծանր քաշային Դավիթ Չալոյանից, բոլորն էլ մրցանակային, այդ թվում` երեք առաջին տեղեր զբաղեցրին: Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Տանտերերը հիմնական կազմով մասնակցեցին, ժամանել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները: Այժմ կշարունակենք պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկների մի մասը կշարունակի ինձ հետ մարզվել «Դինամո»-ում, մյուսները՝ տեղերում: Մայիսի վերջին պլանավորում ենք մեկնել Վարշավա, որտեղ համատեղ հավաք եւ ընկերական մրցամարտ կունենանք Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- նշեց Դավիթ Թորոսյանը:
Գլխավոր մարզիչը հավելեց նաեւ, որ մայիսին կկայանա պատանիների եւ երիտասարդների ՀՀ առաջնությունը: Ժամկետները պարզ կլինեն մոտ ապագայում: