|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 14-ին Արցախի լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը:
Այդ առիթով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամները, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշաքարին:
Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչյանը: Այս հարցով դիմեցինք «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին: «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչյանը փորձեց բարոյականությունը բերել քաղաքականություն և դա շատ բնական ձևով արեց, քանի որ Արցախյան շարժումը բարոյական շարժում էր իր էությամբ»,- ասաց նա: