Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է. նար կդառնար 57 տարեկան։
Yerkir.am-ի տեղեկություններով` Մկրտչյանի ծննդյան օրվա կապակցությամբ լույս է տեսել նրա` Շեքսպիրից արած առաջին թարգմանությունը` «Միջամառային գիշերվա երազը»: Ի դեպ, Մկրտչյանն այդ թարգմանություններն արել է 23 տարեկանում` արել ու անտիպ էլ թողել: Նա ցանկություն ուներ դրանք 2015-ին հրատարակել, անգամ գրքի շապիկի ձևավորումն էր ընտրել: Գիրքն այսօր լույս է տեսել հենց այդ շապիկով:
Այսօր առավոտյան Գյումրու Սբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու պատին իր տեղը գտավ Ալբերտ Վարդանյանի «Զի Եղիցին Մի» հուշախաչը` Մկրտչյանին նվիրված: Խաչի բացման արարողությանը հաջորդել է հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Սամվել Մկրտչյանի: