կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 13:08
Հասարակություն

Հարգանքի տուրք`Արթուր Մկրտչյանի հիշատակին

Հարգանքի տուրք`Արթուր Մկրտչյանի հիշատակին

Փետրվարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի 60-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրվարի 18-ին:

Առավոտյան Արթուր Մկրտչյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել և իրենց հարգանքի տուրքը մատուցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահը, ԱՀ պետնախարարը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ՊԲ հրամանատարը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, Արթուր Մկրտչյանի գաղափարական ընկերները և ընտանիքի անդամները:

Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը եւ պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: