կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 14:31
Քաղաքական

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան քաղաքական որոշում է. Աշոտյան

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան քաղաքական որոշում է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որևէ տեղեկություն չհայտնեց, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահը և փոխնախագահները: «Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ամփոփ անդրադարձել է այդ հարցին, կարիքը չեմ տեսնում 12 ժամ անց անդրադառնալ նույն հարցին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոալիցիայի հարցին, ապա Աշոտյանը նշեց, որ մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ, և երբ ամեն ինչ պարզ լինի, հավելյալ տեղեկություններ կհայտնեն հասարակությանը:

Հարցին` ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն գործընկեր, պե՞տք է ՀՀԿ-ին, Աշոտյանն արձագանքեց. «Կոալիցիաների ձևավորման համար կա երկու սկզբունք: Առաջինը սահմանադրական դրդապատճառն է, երբ մի քաղաքական ուժ չունի մեծամասնություն և կոալիցիա է կազմում, որպեսզի այն ունենա: Երկրորդ մոտիվացիան քաղաքական է, երբ կա քաղաքական որոշում»:

Ըստ նրա` ՀՅԴ-ի հետ կոալիցիան ավելի շատ քաղաքական որոշում է, երբ երկու գաղափարական ուժեր միավորվել են և սահմանադրական նոր հանրաքվե անցկացրել` նոր արժեհամակարգով պետություն կառուցելու համար:  «Գործող կոալիցիան սահմանադրական չէ, քաղաքական է: Նոր Սահմանադրությամբ` որոշ հարցերի համար անհրաժեշտ կլինի  ԱԺ-ի 3/5-ը, որը ենթադրում է 60 տոկոս, ուստի երկրորդն էլ կա»,- ասաց Աշոտյանը:

Կոալիցիոն գործընկերների հետ բանակցությունները, նրա խոսքով, ՀՀԿ-ի կողմից վարում են գործադիր մարմնի անդամներ:

Աշոտյանը կարևորեց նաև այն փաստը, որ ընտրություններից հետո հասարակությունը դժգոհություններ չունի, ինչը պայմանավորված է ընտրությունների որակով, երբ հարցականներ գրեթե չեղան: