կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 05:26
Քաղաքական

Կոալիցիան քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը չի՞ քննարկում

Կոալիցիան քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը չի՞ քննարկում
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հայտարարությունն այն մասին, որ իշխող կոալիցիան քննարկում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորության հարցը: Հարցի առնչությամբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը կոալիցիայի ներսում որևէ նման քննարկման մասին տեղեկացված չէ: «Ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքի վրա է պարոն Սաֆարյանը նման հայտարարություն արել»,- ասաց նա: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը տեղեկացրեց, որ կոալիցիայում քաղբանտարկյալների հարցը չի քննարկվել: «ՕԵԿ-ն այդ հարցը քննարկելու առաջարկություն չի ստացել»,- ասաց նա: