կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 21:00
Քաղաքական

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԲՀԿ-ն լքում է կոալիցիան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԲՀԿ-ն լքում է կոալիցիան
Երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, թե առաջիկա օրերին հրաժարական են տալու ԲՀԿ-ական նախարարներ, եւ «Բարգավաճ Հայաստան» դուրս է գալու կոալիցիայից: Ըստ նույն աղբյուրների, Գագիկ Ծառուկյանն իր նախարարներին հրահանգել է բոլոր կիսատ գործերը մինչեւ տարեվերջ ավարտել եւ պատրաստ լինել ցանկացած պահի հրաժարական ներկայացնելու: Սույն լուրերի կապակցությամբ ԲՀԿ-ից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Արդեն տեղեկացրել ենք, որ չի բացառվում անգամ Ազգային ժողով ցրելը: Այս ամենի ֆոնին բավական ուշագրավ է մի փաստ. Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արդեն մի քանի շաբաթ է, դադարել է ՀՀԿ-ի կրծքանշանը կրել: Կրծքանշանին փոխարինել է Հայաստանի եռագույնը: