կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 11:34
Քաղաքական

Ոչ թե ձայներն են որոշողը, այլ կուսակցությունը. ՀՀԿ-ական

Ոչ թե ձայներն են որոշողը, այլ կուսակցությունը. ՀՀԿ-ական

Չգիտեմ` ով է հաշվում ձայների բավարար-անբավարար լինելը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց հանրապետական Սուքիաս Ավետիսյանը:

«Ո՞վ ասաց, թե չեմ անցել: Ես չգիտեմ` ով է հաշվել ձայների բավարար կամ անբավարար լինելը: Համենայն դեպս, ոչ թե ձայներն են որոշողը, այլ որոշում է կուսակցությունը` ով է անցնում, ով չի անցնում»,- հայտարարեց նա:

Իսկ թե Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրե՞լ է նրա կապված, կամ նրա հետ որևէ հարց քննարկվե՞լ է այդ թեմայով, Ավետիսյանը նշեց, թե տեղյակ չէ: «Ես կուրսի մեջ չեմ, ոչ մի բան չի քննարկվել ինձ հետ»,- ասաց նա:

Ըստ Ավետիսյանի` հստակեցում կլինի միայն այն ժամանակ, երբ այս խորհրդարանի ժամկետը լրանա:

Մեր ճշտող հարցին` դեռ պատգամավոր մնալու շանսեր ունի՞, արձագանքեց. «Բայց պարտադիր պետք է պատգամավո՞ր լինել, մարդը ցանկացած տեղ էլ կարող է լինել»:

Հարցին` իրեն որտե՞ղ կամ ի՞նչ պաշտոնում է տեսնում ապագայում, Ավետիսյանը պատասխանեց. «Որտեղ կուսակցությունը հարմար գտնի: Ես որևիցե պաշտոնի վրա աչք չեմ դրել»:

Նշենք, որ թիվ 11 ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզում առավել ձայներ ստացել են հանրապետական Արման Սահակյանը` 14 510 ձայն, Ֆելիքս Ցոլակյանը` 11 796 ձայն: Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ստացել է ընդամենը 1139 ձայն: